ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սայմոն ՈՒիլքինսոնը հանդես կգա վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով

Սայմոն ՈՒիլքինսոնը հանդես կգա վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով
23.02.2016 | 14:18

Փետրվարի 24-ին` ժամը 11.00-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն ՈՒիլքինսոնը կհանդիպի լրագրողների հետ և հանդես կգա վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով: Նա կներկայացնի իր «Խորանարդ» ֆիլմը:

Սայմոն Ուիլքինսոնը բնորոշում է իրեն որպես միջպլատֆորմային արվեստագետ: Սայմոն ՈՒիլքինսոնի աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն և առցանց ու կատարողական արտահայտչամիջոցներ՝ հաճախ միաժամանակ համատեղելով բոլոր այս մոտեցումները։
«Խորանարդ» ֆիլմը վիրտուալ իրականության փորձ է, որը ձգտում է հանդիսատեսին ներկայացնել պատմության ամենատարօրինակ զանգվածային անհետացումներից մեկը՝ անհետացածների թողած ութ նամակ-ապացույցի հիման վրա:
Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան, Beeline ընկերության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ